ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին.
Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը այսօրվանից կրկին անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իմ բոլոր հորդորները` դադարեցնել հացադուլը եւ նորից փորձել սկսել քննարկումներ` մշակույթի դեռեւս գոյություն ունեցող նախարարության եւ կինոարտադրողների ազգային ասոցիացիայի հետ, անցան ապարդյուն։ Քիչ առաջ խոսեցի մշակույթի փոխնարարար Նազենի Ղազարյանի հետ։ Ըստ փոխնախարարի` մշակույթի նախարարությունն այս պատմության մեջ մեղավորության իր բաժինը չունի։ Հովհաննես Գալստյանը, հակառակը, պնդում է, որ նախարարությունն իր մեծ պատասխանատվությունն ունի։
Հացադուլը հարցի լուծում չէ։ Որպես Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` կոչ եմ անում Հովհաննեսին` դադարեցնել հացադուլը, իսկ մշակույթի նախարարությանն ու կինոարտադրողների ազգային ասոցիացիային` չհրաժարվել սեփական պատասխանատվության չափից եւ սկսել եռակողմ բանակցություններ։ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստ է դառնալ այդ քննարկումների հարթակը։