Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, կատալոնական «Բարսելոնան» անչափ լուրջ կորուստներով կմոտենա Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ առաջին խաղին: Կապտանռնագույնների կազմում վնասվածքներ ունեն թիմի առաջատար Լեո Մեսսին եւ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն:
Դեմբելեն դեռեւս չի ապաքինվել իր վնասվածքից, իսկ Մեսսին «Վալենսիայի» դեմ խաղում (2-2) ազդրային վնասվածք ստացավ: Երկուսն էլ ամենայն հավանականությամբ բաց կթողնեն իսպանական Սուպեր Կլասիկոն: