Փաշինյանը բոլորին սթափեցրել է. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է.Այս օրերին սոցցանցերում հիմնականում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունն է՝ դրական շեշտադրումներով: Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ կառավարությունում այդ մի նախարարն է արդյունավետ աշխատում:

Դժվար է ասել՝ դա օբյեկտիվ վիճակ է, թե՞ լավ PR–ի հետևանք: Սակայն, թերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, մեղմ ասած, առանձնապես գոհ չէ իր կառավարության, ավելի կոնկրետ՝ նախարարների զգալի մասի գործելաոճից և արդյունավետությունից: Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանին ևս գոհացնում է միայն Արսեն Թորոսյանի ՕԳԳ–ն, մասամբ նաև Հակոբ Արշակյանի գործողություններն են դուր գալիս, ինչի մասին նա անգամ արտահայտվել է նեղ շրջանակում, իսկ ահա մասնավորաբար Սուրեն Պապիկյանը, Տիգրան Խաչատրյանը և Էրիկ Գրիգորյանը, մեղմ ասած, այնքան էլ չեն արդարացնում հույսերը: Մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանը բոլորին սթափեցրել է և հրահանգավորել աշխատել հավուր պատշաճի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս