«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը նախորդ տարվա ուսումնասիրությունների արդյունքներով լուրջ փաստեր է բացահայտել՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատանքների հետ կապված: Հիշեցնենք` այժմ արդեն «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը Արմեն Ավակյանն է՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմից: Եւ, ահա, նրա ղեկավարած կառույցում բացահայտվել է, որ միջոցները շռայլորեն ուղղել են իրենց գործուղումների վրա:
Գործարար համաժողովների միջոցառման շրջանակներում ակնկալվել է մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերել աջակցություն` արտերկրում մասնակցության համար, կատարված ծախսերի փոխհատուցում` մինչեւ 50 տոկոսի չափով: ՀՊ-ն, սակայն, պարզել է, որ այս միջոցառումների շրջանակներում հիմնադրամը կատարել է 25.8 մլն դրամի ծախս հիմնադրամի ներկայացուցիչների գործուղման համար:
Իսկ, ահա, միջոցառման շրջանակներում որեւէ մշակող արդյունաբերության ոլորտների տնտեսվարող սուբյեկտների չի ցուցաբերել պայմանագրով սահմանված աջակցության տեսակը: Ու սա օրինակներից մեկն է միայն»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում