Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ կնշանակվի Տիգրան Պետրոսյանը:
Մեր աղբյուրները չեն բացառում, որ հավանաբար կառավարության վաղվա նիստում քննարկման կդրվի Պետրոսյանին մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը:
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ ՀՀ Շիրակի մարզպետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ: Այս ընթացքում մարզպետի պաշտոնի համար շրջանառվում են ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով մասնակցած Տիգրան Պետրոսյանի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդյության հարցերով նախկին նախարար Լեւոն Վահրադյանի անունները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզպետ նշանակելու հարցում ինչ-որ խնդիրներ են ի հայտ եկել: Բանն այն է, որ Տրգրան Պետրոսյանը համարվում է «Նոր Հայաստան, Նոր հայրապետ» շարժման առաջնորդ Կարեն Պետրոսյանի ընկերը, որը, ի դեպ, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի համակարգողներից է:
Իսկ ինչպես հայտնի է, Շիրակի մարզի դատախազությունում քրգործ է հարուցվել մարզում անօթեւան քաղաքացիներին բնակարանների բաշխման գործընթացում ենթադրյալ չարաշահումների փաստերի առթիվ: