ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման փակված չէ․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր աղբյուրի փոխանցմամբ` այնքան էլ այնպես չէ, թե ՀԱՊԿ քարտուղարի հարցը մեկընդմիշտ լուծված է․ 2-3 ամիս հետո ՀԱՊԿ նիստում (ժամկետները դեռ հայտնի չեն) հարցը կրկին օրակարգ կմտնի: Բայց չէ՞ որ ՀԱՊԿ անդամ երկրներն արդեն իսկ ասել են, որ պաշտպանում են Բելառուսի թեկնածու Զասին։

«Ոչ, դա ընդամենը փիար ակցիա էր Լուկաշենկոյի կողմից, դա Բատկայի երազանք-ճնշումն էր Պուտինի վրա` ցույց տալու, թե ինչ ազդեցություն ունի ՀԱՊԿ-ում Նազարբաեւ-Լուկաշենկո տանդեմը, նույնը` ԵԱՏՄ-ում։ Մի մոռացեք, որ Լուկաշենկոն ասել էր` մինչեւ դեկտեմբեր կլուծվի Զասի հարցը։

Դեկտեմբերն անցավ, հարցը չլուծվեց. այդ փաստաթուղթը ստորագրել են միայն Տաջիկստանն ու Բելառուսը, հարցի քննարկումը կշարունակվի մինչեւ պաշտոնական նշանակում։ Էտապներ կան, որոնցից չես կարող խուսափել, դա կարող է անգամ վերածվել լուրջ սկանդալի` հաշվի առնելով Ռուսաստան-Բելառուս հարաբերությունների վերջին թնջուկը` «հարկային մանյովրին»՝ 10 միլիարդին առնչվող։

Կողմերից ոչ մեկը չի ցանկանում զիջել, Լուկաշենկոն այդ հարցում եւս բույանիտ արեց, հիմա լուռ հետ է քաշվել։ Բելառուսում այս տարի ընտրություններ են՝ ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական, Ռուսաստանը կարող է քթից բերել։ Դրա համար է Բատկան լռում։ Այնպես որ` պետք է սպասել, սրանք համալիր լուծման հարցեր են»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս