Հայաստանում նախորդ տարի կտրուկ նվազել են արտագաղթի տեմպերը, բայց մտահոգություններ կան․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում նախորդ տարի կտրուկ նվազել են արտագաղթի տեմպերը: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ եթե 2017թ. երկրից մեկնած ու չվերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է 36 հազար 191 հոգի, ապա արդեն նախորդ տարի արտագաղթողների թիվը պակասել է 7.5 անգամ՝ 2018թ. կազմելով 4 հազար 588 ՀՀ քաղաքացի:

Սա, իհարկե, աննախադեպ ցուցանիշ է, բայց ամբողջությամբ չի գոհացնում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը 2019թ. հունվարի 1-ի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, նվազել է 7.6 հազարով: Բացի այդ, շարունակվել է ծնելիության ցուցանիշի նվազումը, պարզապես ոչ այն ահագնացող տեմպերով, ինչ նախկինում էր. 2017թ. համեմատ` 2018թ ընթացքում ծնվածների քանակը պակասել է 1198-ով: Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ ժողովրդագրական աղետը կանխելու ուղղությամբ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս