Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64 0 և արևելյան երկայնության 48.62 0 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: