Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց այս կառավարության ծրագիրը. այն կուղարկվի խորհրդարան։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչ է ամրագրված նախագծում, ինչին են ուշադրութուն դարձնում։
Նա նշեց, թե հավանության արժանանալուց հետո արդեն կառավարությունը կսկսի աշխատանքների կազմակերպումը։ «Կառավարության անդամներն ակտիվ մասնակցել են կազմակերպման աշխատանքներին, բովանդակությանը ծանոթ ենք», – նշեց Գրիգորյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե կառավարությունը մի քանի անգամ երկար ժամերով աշխատել է տեքստի վրա եւ այն ներառական է։ «Կարող են ժամանակն օգտագործել խմբագրական բնույթի աշխատանքներ կատարելու համար, քանի որ ժամանակ ունենք մինչեւ ամսի 8-ը», – նշեց վարչապետը։