Հայաստանում թանկացումներ են. որքանով են բարձրացել առաջին անհրաժեշտության մթերքների գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գնաճը շարունակվում է: Ըստ Վիճակագրական կոմիտեի` սպառողական շուկայում այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.7 տոկոս գնաճ: Այն հիմնականում պայմանավորված է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 4.2 տոկոս գնաճով: Պաշտոնապես կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկաներում հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.7 տոկոսի թանկացում:

Միայն ձուն նշված ժամանակահատվածում թանկացել է 3.1 տոկոսով: Բացի այս, վարսավիրանոցների եւ անձնական խնամքի սպասարկման սրահների ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1 տոկոսով, մարդատար տրանսպորտային ծառայություններինը` 0.2 տոկոսով, իսկ հանգստի կազմակերպման համալիր ծառայություններինը` 2.2 տոկոսով:




Լրահոս