Ինչպես հայտնի է` կառավարության ծրագիրն արդեն հրապարակվել է: Եվ հետաքրքիր է, որ արտաքին հարաբերությունների բլոկում առաջնահերթություն է համարվում ՌԴ-ի հետ հարաբերությունները, ընդ որում` դրանք ձեւակերպված են որպես ռազմավարական-դաշնակցային: Օրինակ այդ հատվածում ամրագրված է.
«Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այս նպատակը դիտարկելով մեր գլխավոր առաջնահերթությունների թվում։ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները հիմնված են բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղկացուցիչ»: