Ազգային ժողովում ակտիվանում են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կարծես փորձում են ակտիվանալ: Մասնավորապես, այսօրվանից սկսած` մշտական հանձնաժողովները սկսելու են նիստեր գումարել, ընտրելու են հանձնաժողովի նախագահի տեղակալ եւ հաստատելու են իրենց աշխատակարգը: Նշենք, որ ԱԺ խորհրդի նիստերում հաստատվել է մշտական հանձնաժողովների նիստերի գումարման ժամանակացույցը:

Ըստ այդմ, հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունենալու է իր նիստի հատուկ օր եւ ժամ, եւ լիագումար նիստերի նախորդ շաբաթը պետք է նիստ գումարի: Կոնկրետ այսօր գումարվելու է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ինչպես հայտնի է, այս հանձնաժողովի նախագահը ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, փոխնախագահն էլ կլինի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս