«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Որոշ տեղեկություններով՝ ՊՆ բուժծառայության վարչության պետի պաշտոնին հավակնում է Կանազի կայազորային-կլինիկական հոսպիտալի նախկին տնօրեն Սահակ Օհանյանը, որը եղել է նաեւ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար։
Հիշեցնենք, որ Սահակ Օհանյանի անունը մամուլում մշտապես շրջանառվել է տհաճ միջադեպերի համատեքստում․ նրա մասին գրվեց, որ 2013-ին Կանազի հոսպիտալում զինվորների է ծեծել։ Իսկ ՊՆ բուժծառայության ներկայիս պետը Գայանե Հովհաննիսյանն է»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում