200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ և ավելի մաքուր աշխատավարձով. Նիկոլ Փաշինյանը դիմում է վանաձորցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է. «Քիչ առաջ հանդիպում էի իտալահայ գործարար Գագիկ Սարուխանյանի հետ: Ասաց, որ Հայաստանում թափուր աշխատատեղերը համալրելու խնդիր ունեն:

Մասնավորապես՝ հիմա Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի ֆաբրիկաներում առկա է 200 թափուր աշխատատեղ՝ 120 հազար դրամ եւ ավելի մաքուր աշխատավարձով:

Սիրելի վանաձորցիներ եւ հարակից բնակավայրերի բնակիչներ. հույս ունեմ՝ կհամալրեք այս թափուր աշխատատեղերը: Դրա համար անհրաժեշտ է դիմել վերը նշված ընկերություններ»:




Լրահոս