«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, կիրակի երեկոյան Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում անցկացվի ֆուտբոլային մեծ հանդիպում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ակադեմիայի դահլիճում պատրաստվում են կառավարության անդամների հետ ֆուտբոլ խաղալ: Թե կոնկրետ ովքեր են ընդգրկված լինելու ֆուտբոլային թիմերում, դեռ պարզ չէ:
Միայն հայտնի է, որ այդ հանդիպմանը մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ֆուտբոլի սիրահար է, նաեւ մշտապես քարոզել է առողջ ապրելակերպ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանից փորձեց ճշտել՝ արդյոք իրենք են ֆուտբոլային այդ խաղի կազմակերպիչը, եւ Ֆուտբոլի տեխնիկական ակադեմիայում արդյոք կիրակի է անցկացվելու խաղը, սակայն նա հերքեց մեր տեղեկությունները»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում