«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Չնայած կառավարության ծրագրի վերջնական տեքստն անգամ ԱԺ չի հասել, բայց հայտնի է, որ «Բարգավաճ Հայաստանը» կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին:
Սա ամենեւին կապ չունի ոչ ծրագրի բովանդակության, ոչ էլ դրա նկատմամբ կուսակցության վերաբերմունքի հետ, ուղղակի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է իր կուսակիցներին ոչ մի հարցում չընդդիմանալ իշխանությանը՝ կապ չունի իրենք համաձայն են իշխանության որոշումների կամ գործունեության հետ, թե ոչ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում