Փետրվարի 10-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի ռեստորաններից մեկի լողավազանում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրից դուրս են բերել Վ. Թ.-ի (ծնված 1965 թ.) դին: