ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ:
«Մեծարգո պարոն Ազարյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։
Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր կազմում են հայկական սպորտի փառքն ու հպարտությունը։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք»,- ասված է ուղերձում: