«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այժմ Վարդենիս համայնքում է: Նա սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Այսօր առավոտից Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանը իր կողմնակիցներից հետ փակել է Վարդենիս-Երևան, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը՝ պահանջելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը։ Գնացինք Վարդենիս տեղում իրավիճակը հասկանալու, ելքեր փնտրելու համար»։
Մանրամասները` տեսանյութում: