«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին իրավապահ համակարգը, մասնավորապես` ոստիկանությունը, փորձում է գողությունների հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել շատ ավելի մեծ թափով: Ըստ մեր աղբյուրների` համայնքային ոստիկաններն այցելում են ե՛ւ մարդանց բնակարաններ, ե՛ւ խանութներ ու օֆիսային տարածքներ, հետաքրքրվում, թե որքանով է ապահովված անվտանգությունը: Իսկ պատճառներից մեկն էլ այն է, որ իրավապահ համակարգն օպերատիվ տեղեկատվություն ունի՝ հանրապետությունում երիտասարդներից կազմված գողություն կատարողների հանցախումբ է գործում:
Նրանց հետագա գործողությունները կանխելու եւ բանդան բացահայտելու համար առաջին փուլում պետք է մարդկանց իրազեկել, որ հնարավորինս ուշադիր լինեն իրենց բնակարանների եւ սպասարկման կենտրոնների նկատմամբ: Նշենք, որ բնակարանային գողությունների թվի աճի մասին խոսել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին՝ Երեւանի դատախազությունում անցկացված խորհրդակցության ժամանակ»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում