Շատերը փետրվար ամիսը համարում են սիրո ամիս, իսկ ֆուտբոլի երկրպագուների համար այդ ամիսը ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վերսկսման տոնն է։ Այսօր` փետրվարի 12-ին` Երեւանի ժամանակով ուղիղ 00։00-ին, կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի Play-Off փուլը: Չ/Լ-ի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում այսօր կկայանա երկու հանդիպում. «Ռոման» սեփական դաշտում՝ «Ստադիո Օլիպիկոյում», կընդունի «Պորտուին», իսկ օրվա կենտրոնական հանդիպումը կկայանա Մանչեստերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում. ֆուտբոլային աստվածները երկրպագուների համար մեծ հանդիպում են պատրաստել «Մանչեստեր Յունայթեդ»-«Պարի Սեն-Ժերմեն» հակամարտության տեսքով:
«Ռոմա»-«Պորտու»
«Ստադիո Օլիմիկոյում» դեռեւս թարմ են «Բարսելոնային» Չեմպիոնների Լիգայից «վռնդելու» հիշողությունները: Հռոմում անցած մրցաշրջանի ֆանտաստիկ հանդիպումների ազդեցության տակ են եւ, իհարկե, մեծ սպասելիքներ ունեն նաեւ այս մրցաշրջանից: Պորտուգալիայի ամենազորեղ թիմերից մեկը Եվրոպայում խաղալու լավ փորձ ունի, բայց վերջին տարիներին, մեղմ ասած, հաջողությունը նրանց չի ուղեկցում` չնայած նրան, որ թիմում ֆուտբոլիստների մեծամասնությունն ունի բարձր անհատական որակներ: Այս զույգում ֆավորիտ փնտրելը հանցագործության նման մի բան է. հավասար թիմեր, հավասար կարգեր եւ հավասար պայքար է սպասվում:
Վիճակագրական տվյալներ.
Հռոմեական ակումբն իր վերջին 5 խաղերում տարել է 2 հաղթանակ, կրել՝ 1 պարտություն, 2 խաղ էլ ավարտել է ոչ ոքի։
«Պորտուն» իր վերջին 5 խաղերում նույնպես ունի նույն վիճկագրությունը՝ 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, 1 պարտություն։
Այս երկուսը միմյանց հանդիպել են ընդամենը 2 անգամ՝ Չեմպիոնների Լիգսյի 2016 թվականի որակավորման փուլում։
Պորտուգալական ակումբն առանց մեծ դժվարությունների հաղթեց եւ դուրս եկավ խմբային փուլ. Պորտուգալիայում խաղն ավարտվեց 1֊1, իսկ Իտալիայում՝ 0֊3։
Այս խաղարկությունում «Ռոմայի» լավագույն ռմբարկուն Էդին Ջեկոն է, ով Չ/Լ֊ի այս խաղրկությունում դարձել է 5 գոլի հեղինակ եւ առաջատար Լեվանդովսկուց հետ է մնում ընդամենը 3 գոլով։
«Հրեշներից» գոլահարը Մուսա Մարեգան է` կրկին խփած 5 գոլերով, սակայն նա այսօր չի մասնակցի խաղին։
Հավանական մեկնարկային կազմեր, կորուստներ.
«Ռոմա»` Միրանտե, Կարսդորպ, Ֆասիո, Մարկանո, Կոլարով, Կրիստանտե, Դե Ռոսի, Ձանիոլո, Ֆլորենսի, Ջեկո, Էլ Շարավի:
«Գայլերի» մարզիչ Դի Ֆրանչեսկոն կարեւոր խաղից առաջ ունի մի շարք կորուստներ.
Խաղին չմասնակցողներից բոլորն էլ առանցքային են. Մարտին Օլսեն, Կոստաս Մանոլաս, Բիանդա Պատրիկ Շիկ, Դիեգո Պերոտի, Չենգիզ Ունդեր: «Ռոմայի» վնասվածքների լազարեթը չափից դուրս երկար է:
«Պորտո»` Կասիլյաս, Միլիտաու, Ֆելիպե, Պեպե, Տելլես, Էրերրա, Պերեյրա, Օլիվեր, Օտավիո, Տիկինյո, Բրահիմի:
Սերժիո Կոնսեյսաուի թիմում նույնպես կան վնասվածքներ` Մաքսիմիլիանո Պերեյրան, Մուսա Մարեգան, Աբուբակարը եւ Մարիուսը: Խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի Կորոնան:
«Մանչեստեր Յունայթեդ»-«ՊՍԺ»
Գերֆանտաստիկ դիմակայություն Չ/Լ-ի Փլեյ-օֆֆ փուլում: Սուլշերի շնորհիվ վերածնված Մանչեստերը կմրցի միլիոններ ծախսող, բայց արդյունք չգրանցող «ՊՍԺ»-ի հետ: Փարիզյան ակումբն այս տարի զորեղ տեսք ուներ եւ համարվում էր այս դիմակայության ֆավորիտը, սակայն դա մեկ ամիս առաջ էր: Այս ընթացքում մանկունյական ակումբը ոտքից գլուխ փոխվեց, հասցրեց անպարտելի մնալ 12 անընդմեջ խաղերում, պաշտպանողական ֆուտբոլը դարձրեց հարձակվողական եւ վերադարձրեց նախկին «Յունայթեդի» պատիվն ու համբավը: Սիրո քաղաքը ներկայացնող թիմն էլ ամեն խաղում, ըստ հերթականության, սկսեց կորցնել իր առաջատարներին. Մենյեն մկանային խնդիր ունի, Կավանին վնասվածք է ստանում տասնմեկ մետրանոցն իրացնելիս, Նեյմարը եւ Վերատին (հնարավոր է մասնակցի խաղին) ոտնաթաթն են վնասել, Ռաբիոն խաղալ չի ցանկանում:
Թոմաս Տուխելը նախանձելի վիճակում չի գտնվում…
«Յունայթեդից» խաղը բաց կթողնեն Դարմիանը, Վալենսիան եւ Ռոխոն:
Վիճակագրական տվյալներ.
«Կարմիր Սատանաները» իրենց վերջին 5 խաղերից 4-ում հաղթել են, 1 խաղ էլ ավարտել են ոչ ոքի։
Փարիզյան ակումբը իր վերջին 5 խաղերից 4-ում հաղթել է, իսկ 1-ում` պարտվել։
Ինչքան էլ, որ զարմանալի է այս թիմերը միմյանց հանդիպել են ընդամենը մեկ ամգամ՝2015֊ին Միջազգային Չեմպիոնների Գավաթ անունը կրող ընկերական մրցաշարում, որտեղ ուժեղ էր փարիզյան ակումբը՝ 2֊0։
Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանում անգլիական ակումբի լավագույն ռմբարկուն Պոլ Պոգբան է խփած 2 գոլերով։
«ՊՍԺ»֊ից լավագույնը Նեյմարն է՝ 5 գոլով։
Հավանական մեկնարկային կազմեր.
«ՄՅՈՒ»` Դե Խեա, Յանգ, Լինդելոֆ, Ջոնս, Շոու, Էրերրա, Մատիչ, Պոգբա, Լինդգարդ, Ռեշֆորդ, Մարտիալ
«ՊՍԺ»` Բուֆոն, Խերեր, Կիմպեմբե, Սիլվա, Բերնատ, Ալվես, Դի Մարիա, Մարկինյոս, Պարեդես, Դրաքսլեր, Մբապե:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ