ՖՈՏՈ. Ինչպես ընտրել ճիշտ կոշիկ, որպեսզի ոտքերը չվնասվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կնոջ պահարանում կոշիկը երբեք շատ չի լինում: Նորաձևությունը կանանց խորհուրդ է տալիս, առաջարկում է բարձրակրունկ կոշիկը փոխարինել  պլատֆորմով, իսկ տղամարդկանց՝ դասական կոշիկներից անցնել սպորտայինի, օրթոպեդիկ ներդիրով կոշիկների:

Արդյոք օգտակա՞ր է այս խորհուրդը:

Սխալ ընտրված կոշիկը ոչ միայն անհարմար է ոտքին, այլև բացասաբար է ազդում տրամադրության, ողնաշարի առողջության, արյան շրջանառության վրա:

Բարձրակրունկ կոշիկ

Որպեսզի ոտքերը առողջ լինեն, չպետք է կրունկի բարձրությունը գերազանցի հինգ սանտիմետրը: Բարձրակրունկը երկար կրելու դեպքում ողնաշարի ծանրությունը տեղափոխվում է ոտքերի մատների վրա, սկսում է աճել ոտքի ոսկորը: Որքան ցածր է կրունկը, այնքան առողջ են ոտքերը:

Հարթ ներդիրով կոշիկ

Պակաս վտանգավոր չեն նաև հարթ ներդիրով կոշիկները: Վերջիններիս ամենօրյա օգտագործումը կարող է առաջացնել աղետալի հետևանքներ` դեֆորմացվում է ոտնաթաթը: Բժիշկները հավատացնում են, որ այս տիպի կոշիկների սիրահարների քայլը դառնում է ավելի խառնաշփոթ ու ցրված:

Պլատֆորմ

Այս տիպի կոշիկներ կրելու դեպքում ոտքի մկանները չեն գործում, խաթարվում է ոտնաթաթի բնականոն աշխատանքը: Սա առաջին հերթին դեֆորմացնում է ոտքը, խախտվում է ոտքի մկանային աշխատանքը: Այս տիպի կոշիկները մեծացնում են ջիլը վնասելու վտանգը:

Բարակ կրունկով կոշիկ

Սրանք նորաձևության ամենագեղեցիկ կոշիկներն են: Կոշիկի այս ձևը  չափազանց նեղ է և կարող է վնասել ոտնաթաթի մատները: Լարվում են ոտքի մկանները, խանգարվում է արյան շրջանառությունը:

Վիետնամական սանդալներ

Սրանք պետք է կրել լողափին: Քայլեք նրանցով ոչ ավել, քան մեկ ժամ, քանի որ նման կոշիկները նախատեսված չեն ամենօրյա ծանրաբեռնվածության համար: Ծանրաբեռնվում են կոճն ու ծունկը:

Սպորտային կոշիկներ

Գրեթե բոլորն են սիրում սպորտային կոշիկներ: Բայց դրանցից շատերը նույնպես վնասակար են առողջության համար: Կեդերը չի թույլատրվում կրել օրվա ընթացքում երկու ժամից ավելի:




Լրահոս