ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ անհանգստացնում է մի կարևոր խնդիր․ Վահագն Խաչատրյանը մատնանշում է կառավարության ծրագրի թերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր մարդ իր ճաշակն ունի, թե ինչպես պետք է լինի կառավարության ծրագիրը։ Ինձ համար կարևորը բովանդակությունն է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։ Նրա խոսքով, ծրագրի թերությունը մեխանիզմների բացակայությունն է։

«Ինձ անհանգստացնում է մի կարևոր խնդիր, որ մոռացվեց 1998 թվականից․ մեզ մոտ ինստիտուտները չեն աշխատում, և դրա կայացման մասին կցանկանայի, որ ծրագրում ավելի շատ խոսվեր։ Մեկ այլ խնդիր ևս կա, որ պետք է նախաբանում լիներ։ Խոսքն այն համակարգի մասին է, որ մենք ապրել ենք», – նշեց նա։

Անդրադառնալով կառավարության կառուցվածքին` նա նշեց, թե մի քանի նախարարությունների առջև դրված խնդիրները բավական մեծ են։ «Շատերիս անհանգստացնում է այն, որ պետք է կառավարելի պետական համակարգ լինի», – հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս