Արտակ Զեյնալյանին ավտոմեքենայով չթողեցին ԱԺ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ավտոմեքենայով Ազգային ժողովի շենքի բակ կարող են մուտք գործել միայն ԱԺ նախագահը, նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկավարները, ՀՀ վարչապետը եւ կառավարության մի քանի գերատեսչություններ։

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նախկինում նկատել էր, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով շարժողական սահմանափակ հնարավորություններ ունի, թույլ են տալիս ավտոմեքենայով մուտք գործել խորհրդարան։ Երեկ սակայն նրան թույլ չէին տվել: Ու ընդհանրապես, վերջերս խորհրդարանի նոր ղեկավարությունն արգելել է ԱԺ բակում մեքենաներ կայանելը, ընդ որում խոսքը վերաբերում է նաեւ խմբակցությունների ղեկավարների մեքենաներին. վարորդները նրանց իջեցնում են ԱԺ բակում ու հեռանում տարածքից:




Լրահոս