Անվտանգություն, կոռուպցիա, օրենսդրություն․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը մատնանշում է թերությունները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել ուրիշ երկրների համար: Սակայն, ըստ դեսպանի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է որոշ քայլեր անի։ Այս առումով նա կարեւորել է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը, օրենսդրությունը, այլեւ անվտանգությունը:

«Իհարկե շատ կարեւոր է ունենալ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի համար, ունենալ հաջողություններ այդ ոլորտում։ Եվ ես կարծում եմ՝ շատ փոփոխություններ այդ ոլորտում արդեն արվել են Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, սակայն ես կարծում եմ, որ փոփոխություններ պետք է դեռ լինեն, եւ, իհարկե, այդ ամենը երկարատեւ գործընթաց է, եւ պետք է աշխատեն երկրի բոլոր ինստիտուտները։ Այսօր մենք քննարկում ենք Հարկային օրենսգիրքը, եւ, իհարկե, դա նույնպես պետք է գրավիչ լինի ներդրողների համար։ Ես կարծում եմ՝ ամենակարեւորն անվտանգությունն է։ Երբ գործարարը գալիս է երկիր, նա պետք է վստահ լինի, որ անվտանգ է լինելու։ Այս ամենը տարրեր են, որոնց ուղղությամբ պետք է կառավարությունը աշխատի»,- ասել է նա»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս