«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Վարդենիս քաղաքի հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Խաչատրյանը: Ես Անահիտ Խաչատրյանս լինելով Վարդենիսի Հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ցանկանում եմ հրապարակավ հայտնել այն միջադեպի մասին , որը տեղի ունեցավ փետրվարի 11-ին Վարդենիս քաղաքում :
Ինչպես հայտնի է Վարդենիս քաղաքում սկսվել է քաղաքապետի նախընտրական քարոզաշավը: Վարդենիսի հիվանդանոց են եկել 2 թեկնածու, որպեսզի հանդիպեն աշխատակիցներին, ես թույլ եմ տվել նրանց հանդիպել բուժանձնակազմի հետ եւ անցկացնել քարոզարշավ : Բայց ցանկանում եմ հայտարարել , որ թույլ եմ տվել երկու թեկնածուներին քարոզարշավ իրականացնել հիվանդանոցում , քանի որ չեմ տիրապետել ընտրական օրենսգրքին, որ բուժհիմնարկը չունի ընդմիջան ժամ, որպեսզի անցկացնեն քարոզարշավ:
Իսկ ինչ վերաբերում է այն բանին , որ իբր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն է տվել ինձ հանձնարարական քաղաքապետի թեկնածուներից մեկին թույլ չտալ, որ նա մտնի հիբվանդանոց եւ քարոզարշավի անցկացնի, ապա հայտարարում եմ իրականությանը չի համապատասխանում , այդ ամենը կեղծ տեղեկություններ են:
Մանրամասները` տեսանյութում