«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի` «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենին հեռացնելու մասին որոշումը խիստ դժգոհություններ է առաջացրել ընկերության աշխատակիցների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության աշխատողները եւ որոշ վարորդներ պատրաստվում են այսօր բողոքի ակցիա անել:
Ի դեպ, տեղեկացնենք, որ երեկ քաղաքապետը ընկերությանը ներկայացրել է նոր տնօրենին` Ռուբեն Սարգսյանին: Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Սարգսյանն այս ընթացքում անգամ հասցրել է բարեփոխումների առաջարկներ ներկայացնել քաղաքապետարան»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում