ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ովքեր են համարվել արտոնագրային վճար վճարողներ: Ավտոլվացման գործունեությունը հարկվո՞ւմ է արդյոք արտոնագրային վճարով, թե՞ ոչ:
Մարտին Քոչարյան (42 տարեկան, տնօրեն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով` արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաեւ վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 6,0 մլն դրամը: Սույն օրենքի 5-8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 14.09.2012 թվականի N 25 «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառման որոշ հարցերի վերաբերյալ» պաշտոնական պարզաբանման 20-րդ կետի դրույթներով` ավտոտեխսպասարկման կայանների միջոցով ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը դասակարգվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 03.06.2009 թվականի «ՀՀ դասակարգիչ հաստատելու մասին» N372-Ն հրամանով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե կատարված է արտոնագրային վճարի մուծումը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: