«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՀՀԿ-ն ԳՄ նիստ է անցկացրել, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ հաղորդագրության համաձայն` նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին:
Միայն թե նկատենք, որ ՀՀԿ ԳՄ նիստերի իրավազորությունն այլեւս կասկածի տակ է. ԳՄ-ն 21 հոգուց էր կազմված, բայց նրանցից 4-ն արդեն լքել են կուսակցությունը: ՀՀԿ կանոնադրության համաձայն` ԳՄ նիստերն իրավազոր են, եթե մասնակցել է անդամներից 2/3-ից ավելին, այսինքն՝ 15 հոգի: Հիմա ՀՀԿ ԳՄ-ում դե յուրե թեեւ 17 հոգի է մնացել, բայց նրանց մի մասը դադարեցրել է շփումները կուսակցության հետ:
Տեւական ժամանակ է՝ Մոսկվայում է Տարոն Մարգարյանը, Կարեն Ավագյանը եւս ՀՀԿ քիչ է գնում, իսկ Կարեն Կարապետյանն էլ ԳՄ նիստերին վաղուց չի մասնակցում: Ըստ այդմ, ՀՀԿ ԳՄ-ում 2/3-ից ավելիի ներկայությունն ապահովելը լուրջ խնդիր է դարձել: Երեկ էլ ՀՀԿ ԳՄ նիստին 15 հոգի ներկա չի եղել, ինչը թույլ է տալիս կարծիք հայտնելու, որ այս կուսակցությունում լավագույն դեպքում կարող են հանդիպումներ, խորհրդակցություններ կազմակերպել, բայց ոչ երբեք ԳՄ նիստեր»:
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում