Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է նախագիծ, որով Պետական եկամուտների կոմիտեի կողմից շահագործվող ավտոմեքենաները հանձնում են այլ գերատեսչությունների: Մասնավորապես, նախագծից տեղեկացանք, որ մեքենաները կտան տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը (28), քննչական կոմիտեին(5), բնապահպանության եւ ընդերքի պետական տեսչական մարմնին (6) եւ Արցախի հանրապետության ֆինանսների նախարարությանը (6) : Ընդհանուր մեքենաների թիվը 45-ն է, որոնք տրվում են այլ գերատեսչությունների եւ որպես հիմնավորում բերված է ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելը եւ դրանք օպտիմալացնելը:
ՊԵԿ-ից 45 ավտոմեքենա կկրճատեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ