ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները զարգացնել։ Նա մասնավորապես հիշեցրեց, թե անցյալ տարի ինքը հավաստիացումներ էր ստացել, թե Հայաստանն ունի մանր եղջերավորների, գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։
«Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», – նկատեց վարչապետը`հավելելով, որ Կենտրոնական բանկի նախագահի հետ քննարկել են ոչխարաբուծության զարգացման վարկերի՝ ցածր տոկոսադրույքով տրամադրման հնարավորությունները եւ առաջիկայում դրանք կներկայացվեն: