ՏԵՍԱՆՅՈՒԹ. «GeoProMining»-ի ֆինանսավորմամբ կապիտալ կվերանորոգվի և կբարեկարգվի Արարատի մանկապարտեզը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքը շուտով կունենա նոր, կապիտալ վերանորոգված ու բարեկարգված մանկապարտեզ: Հանքարդյունաբերական միջազգային «GeoProMining» ընկերությունը մեկնարկեց Արարատի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագիրը: Համապատասխան համաձայնագիրըփետրվարի 14-ին ստորագրվեց ընկերության եւ Արարատի քաղաքապետարանի միջեւ: Նկատենք, որ ընկերությունը դեռ նախորդ տարի իրականացրել էր մանկապարտեզի երկու մասնաշենքի վերանորոգումը, որն էլ դարձել է կապիտալ վերանորոգման ծրագրի սկիզբը:

«GeoProMining»-ն այս նախագծի շրջանակում պարտավորվում է վերակառուցման եւ բարեկարգման աշխատանքներն ավարտել երկու տարում, եւ մանկապարտեզը իր դռները կբացի նախադպրոցական տարիքի մոտ 200 սաների առջեւ 2020թ.-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ընկերությունը մանկապարտեզին կտրամադրի կահույք եւ այլ անհրաժեշտ սարքավորումներ:

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանի խոսքով` համայնքապետարանի սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս միանգամից մեկ մանկապարտեզը վերանորոգել եւ անցնել մյուսին: Այս հարցում նրանց օգնության ձեռք է մեկնել «ԳեոՊրոմայնինգ գոլդ» ընկերությունը:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Նա«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի հետ շրջեց մանկապարտեզի տարածքում, ծանոթացավ անցկացվող աշխատանքներին։ Ի դեպ, «ԳեոՊրոմայնինգ Գոլդ» ընկերությունը մանկապարտեզի երեխաների համար կազմակերպել էին փոքրիկ միջոցառում։

Լրագրողների հետ զրույցում մարզպետ Գարիկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ մարզպետարանի առաջնահերթ խնդիրներից է երեխաների համար գեղեցիկ և հարմարավետ պայմաններ ստեղծելը։

Իսկ ահա «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության տնօրեն Անատոլի Գոգոտինն իր հերթին շնորհակալություն հայտնեց Արարատի մարզպետին և քաղաքապետին՝ իրենց հետ համագործակցելու համար։

Մանկապարտեզի տնօրեն Կարինե Աբրահամյանն իր երախտագիտությունը հայտնեց ընկերությանը՝ հրաշք մանկապարտեզը իրենց նվիրելու համար:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս