ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է ֆիզիկական անձ հաճախորդների գծով մինչև 3 մլրդ դրամի չափով տույժեր և տուգանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2018թ.-ի ընթացքում ներել է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները՝ ընդհանուր մինչև3 մլրդ ՀՀ դրամի չափով:

Պարտքի ներման գործընթացը ենթադրում էր ժամկետանց վարկեր ունեցող հաճախորդների հետ վարկի մնացորդի չափով հաշտության համաձայնագրերի կնքում և մինչև5 տարի մարման ժամկետով նոր մարման ժամանակացույցի տրամադրում՝ հետևյալ վարկատեսակների գծով`

• սպառողական վարկեր՝առանց գրավի ապահովվածության
• անշարժ գույքով ապահովված սպառողական վարկեր
• ապառիկ վարկեր
• վարկային գծեր
• ոսկու գրավով ապահովված սպառողական վարկեր
• վարկային քարտեր

Տույժերի ու տուգանքների ներման պարտադիր պայման է.

• ավելի քան 271 ժամկետանց օրերի առկայություն,
• 31.05.2018 թ․ դրությամբ վարկի անհուսալի ճանաչում,
• հաշտության համաձայնագրի կնքման պահինառաջին վճարման կատարում՝ համաձայն նոր ժամանակացույցի։

Արդյունքում, 2018 թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է մոտ 4000 հաճախորդների գծով 4600-ից ավելի ժամկետանց վարկերի տույժեր եւ տուգանքներ:




Լրահոս