Կոռուպցիոն ռիսկեր․ Հաշվեքննիչ պալատն առաջարկում է վերանայել օրենքը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հոգեբուժարաններում ու ՔԿՀ-ներում պահվող թոշակառուների թոշակը կարող են ստանալ ոչ միայն հարազատները, այլեւ անձինք, որոնց անունով տրված է լիազորագիր այդ պետական հիմնարկի ղեկավարի կողմից: Այս ընթացակարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ, սակայն պարզվում է` այն իր մեջ լրջագույն կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. ՔԿՀ ղեկավարությունը կարող է ստանալ ու պարզապես գրպանել կալանավորի կամ դատապարտյալի թոշակը կամ դրա մի մասը:

Իսկ այդ անձինք չեն կարող բողոքել հետագա անախորժություններից խուսափելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խնդրին անդրադարձել է նաեւ Հաշվեքննիչ պալատն իր եզրակացության մեջ` արձանագրելով, որ այս դեպքում գործ ունենք տարեկան 500 մլն դրամի հետ: ՈՒ հիմա Պալատն առաջարկում է վերանայել օրենքը` տալով համապատասխան լուծումներ: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, կառավարությունը դեռեւս համապատասխան արձագանք չի տվել խնդրին ու դեռեւս հանդես չի եկել օրենսդրական փոփոխությունների նախագծով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս