ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան հարկ է իրականում վճարել Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը 2018 թվականին պետական բյուջե վճարել է ավելի քան 16 մլրդ 191 մլն դրամի հարկ ու տուրք`զբաղեցնելով ցանկի 6-րդ տեղը: Մինչդեռ 2017 թվականին ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են ավելի քան 21 մլրդ 470 մլն դրամ: Առաջին հայացքից թվում է, թե ընկերությունը նվազեցրել է հարկերը, սակայն իրականում պատկերը հակառակն է:

Օրինակ` «Ալեքս Հոլդինգ» ընկերությունից տարանջատված եւ հազար խոշոր հարկատուների ցանկում հայտնված «Սիթի» ընկերությունը, որը հանրության մոտ հայտնի է որպես «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանց, պետական բյուջե նախորդ տարվա ընթացքում կատարել է 896 մլն 871 հազար դրամի հարկային վճարումներ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան




Լրահոս