Վարդենիսի նորընտիր համայնքապետն իր մրցակիցներից մեկին առաջարկ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, փետրվարի 17-ին տեղի ունեցած Վարդենիսի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթող է ճանաչվել Արամ Մելքոնյանը, որը մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատարն էր: Ընդ որում, նա բավական շատ ձայներով է առաջ անցել իր մյուս 7 մրցակիցներից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նորընտիր համայնքապետն այնուամենայնիվ ցանկություն ունի աշխատել նաեւ իր մրցակիցներից մի քանիսի հետ, այդ թվում` Գարսեւան Սաղաթելյանի, որն ընտրությունների արդյունքում նախավերջին տեղն էր գրավել:

Մեր տեղեկություններով` համայնքի ղեկավարը նրան համագործակցության առաջարկ է անելու եւ, ավելին, ընտրությունների գիշերն անձամբ այցելել է նրան: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գարսեւան Սաղաթելյանը նշեց, թե ինքը շնորհավորել է համայնքի նորընտիր ղեկավարին, սակայն աշխատանքի մասին որեւէ քննարկում չի արել: Հարցին` պատրաստ կլինեք նրա հետ աշխատել, Սաղաթելյանը նշեց. «Ես կօգնեմ նրան, ով անկեղծ ցանկություն ունի Վարդենիսում դրական փոփոխություններ կատարել, եւ միշտ էլ պատրաստակամ եմ եղել ու աջակցել եմ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են եղել իմ քաղաքի զարգացմանը»։




Լրահոս