ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող ենք գերանդին առնել, աջ, ձախ անել և «հնձել» բոլորին․ Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով նախատեսվում է դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում: Հարցը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որից հետո խոսեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ դատական համակարգում կան խնդիրներ։

«Եվ մենք բոլորս գիտենք, որ դատական համակարգի անկախությունն ամենակարևորն է։ Մենք պետք է այս ճանապարհով առաջ գնանք եւ մենք քայլ ենք անում հարց լուծելու ոչ միայն դատավորների, այլև քաղաքացիների համար։ Եթե ուզում ենք դատական համակարգ ունենալ, ապա պետք է դաշտ ստեղծենք, որ դատավորները սրա-նրա ձեռքին նայելու անհրաժեշտություն չունենան։ Մենք պետք է խստորեն դատապարտենք կոռուպցիան, բայց պետք է քայլեր ձեռնարկենք, որ ապօրինի գումարի սոցիալական բաղադրիչը փոքրացնենք եւ նեղացնենք», – նշեց նա` հավելելով, որ սոցիալական փաթեթից օգտվողների շրջանալը լայնացնելը եւս այդ քայյլերից է։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս