Ում էր ուղղված վարչապետի նախազգուշացումը. հետևություններ չեն արվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իսկապես մտահոգիչ էին: «Անկախ նրանից, թե պետական պաշտոնյաների, պետական կառավարման համակարգում ընդգրկված աշխատողների որ մասն է ընդգրկված եղել հեղափոխական գործընթացների մեջ, որ մասն է կողմնակից եղել, որ մասն է հակառակորդ եղել` այսօր ՀՀ կառավարության, պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, ՀՀ օրենքների եւ Սահմանադրության շրջանակներում: Բոլորն ունեին շանս նոր արժեքներին եւ համակարգին ինտեգրվելու եւ այդ արժեքները որդեգրելու, բայց նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Համենայն դեպս, ես՝ որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, եւ այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձեւով՝ լինի դա ասֆալտի վրա պառկացնելով, թե՛ լինի դա պատերին տալով, թե՛ լինի դա որեւէ այլ, իհարկե, օրինական միջոցներով»,- ասել է Փաշինյանը:

Հասկանալի է` եթե Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նման նախազգուշացումներով կառավարության նիստին, նշանակում է` կան նախադրյալներ: Եթե հիշում եք, Փաշինյանը նախկինում հենց ԱԺ ամբիոնից խոսել էր մինչեւ հեղափոխությունը ամենասկզբունքային ու ամենամաքուր հանդես եկած, բայց հեղափոխությունից հետո «քանդուքարափ» եղած պաշտոնյաների մասին, նաեւ ֆեյսբուքյան ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած, սակայն ակտիվիստի գործելաոճը չթողած պաշտոնյաների մասին: Չնայած այս նախազգուշացումներին` հասցեատերերը հետեւություններ կարծես չեն արել: ԵՒ այս իրավիճակում հետաքրքիր է՝ ինչու է հապաղում վարչապետ Փաշինյանն ու չի դիմում կտրուկ մեթոդների. չէ՞ որ թավշյա հեղափոխությունից հետո սահմանված «ադապտացիոն շրջանը» վաղուց պետք է ավարտված լիներ»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս