Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատավորներ են հսկում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը, որը բուժման ինտենսիվ թերապիա է անցնում «Նաիրի» ԲԿ-ում, գտնվում է բավականին լուրջ հսկողության տակ․ նրա դռան մոտ հերթապահում է 2 ավտոմատավոր։ «Չնայած ամեն ինչ անում են, որ բուժպերսոնալը եւ քաղաքացիական հիվանդները զենքերը չնկատեն, թաքցրած են պահում, բայց մեկ է` տպավորությունը շատ ճնշող է»,- ասացին մեզ:

Մանվելի մոտ ոչ մեկին, այդ թվում եւ հարազատներին, չեն թողնում: Չեն թողնում նաեւ ԱԱԾ-ում իրեն բուժող բժիշկներին, միայն փաստաբաններն են ելումուտ անում։ «Տուլիկը հարազատներն ամեն օր տանում են ԿԳԲ, այնտեղից փոխանցում են Մանվելին»: Բուժումներից նրա առողջական վիճակը որոշակիորեն կարգավորվել է»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս