ՀՀԿ-ն կրկին հավաքվել է. ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդարան չանցնելով՝ ՀՀԿ–ն, այնուամենայիվ, փորձում է բավականին ակտիվ քաղաքական կյանքով ապրել. կուսակցությունն իրեն պահում է «գծերի» վրա: Չնայած ՀՀԿ–ականները տապալեցին ԱԺ ընտրությունները, սակայն չեն կարողանում «հանգիստ նստեն տեղները»: Պարզվում է` կուսակցությունում լուրջ աշխատանքներ են տանում ինչպես ներքին հարցերի հետ կապված, այնպես էլ միջազգային ձևաչափերում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ–ում մշակվում են տարբեր միջոցառումներով քաղաքական դաշտում «խաղալու» ծրագրեր՝ չսահմանափակվելով Աշոտյան–Շարմազանով «հարվածային դուետով»:

Նշենք, որ վերջին շրջանում ակտիվացել են նաև ՀՀԿ քաղաքական դպրոցի աշխատանքները, ինչպես նաև կանոնակարգվել է ԳՄ նիստերի պարբերականությունը: Թերթի տեղեկություններով, բացի ԳՄ նիստերից, տեղի են ունենում նաև այլ՝ «կոնֆիդենցիալ» հանդիպումներ: Մեր ՀՀԿ–ամերձ աղբյուրի փոխանցմամբ, օրերս նման մի հանդիպում է տեղի ունեցել ՀՀԿ–ի բոլոր ժամանակների՝ քաղաքական ակտիվ դերակատարություն ունեցած քաղաքական դեմքերի հետ: Հանդիպումը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: Քննարկվել է քաղաքական դաշտում գործելու «ճանապարհային քարտեզը», և յուրահատուկ դերաբաշխում է տեղի ունեցել: Ըստ թերթի վստահելի աղբյուրի, առաջիկայում վարչապետ Փաշինյանն ու թիմակիցներն իրենց թիկունքում ավելի շատ ու ինտենսիվ են զգալու ՀՀԿ–ի շնչառությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս