Հարց քաղաքացիներից` օտարերկրացին իրավունք ունի՞ Հայաստանում հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասել` օտարերկրացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Տիգրան Հարոյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տիգրան Հարոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (3-րդ հոդված) տարածվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Հաշվառման կարգը ներկայացված է հնարավորինս ստույգ եւ մանրամասն: Մնում է` խմբագրություն դիմած քաղաքացին ներկայանա համապատասխան մարմին, ներկայացնի պահանջվող փաստաթղթերն ու կնքի գործարքը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:  




Լրահոս