Քիչ առաջ ArmLur.am լրատվական կայքի խմբագրություն էին զանգահարել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի բնակիչները, ովքեր պատրաստվում են քիչ անց բողոքի ակցիա իրականացնել:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց բնակիչներից Խաչատուրը, իրենք բողոքում են համայնքում կառուցված ՀԷԿ-ի դեմ, որը խնդիրներ է առաջացնում բնակիչների համար:
Այս պահին արդեն մեծ թվով բնակիչներ են հավաքվել և ցանկանում են իրենց խոսքը լսելի դարձնել: «ՀԷԿ-ը կառուցե են և դրա պատճառով 350հա հող մնացել է անջրդի և ժողովուրդը պահանջում է փոխհատուցում կառուցողներից», – նշեց նա:
Մեզ հայտնեցին, թե նրանք արդեն հավաքվել են և իրենց խոսքով ասած գնում են ՀԷԿ-ը կասեցնելու: