Ինչ է պարզվել Իջևանում վերահաշվարկի արդյունքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարրի 20-ին եւ 21-ին Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները վերահաշվարկեցին Իջեւանի ընտրական բոլոր 8 տեղամասերի քվեաթերթիկները: Ավագանու 2 թեկնածուները` Արսեն Հովակիմյանը եւ Վահե Խառատյանը, փետրվարի 17-ին կայացած ընտրությունների արդյունքում հավասար` 265 քվե էին ստացել, եւ Իջեւան համայնքի ավագանու վերջին` 15-րդ անդամին որոշելու համար հանձնաժողովը պետք է վիճակահանություն կատարեր:

Ա. Հովակիմյանի վստահված անձինք դիմել են ընտրական հանձնաժողով` խնդրելով ձայների վերահաշվարկ կատարել: Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերահաշվարկի արդյունքում Վ. Խառատյանին տրված քվեաթերթիկներից 3-ն անվավեր են համարվել, նրան տված քվեների թիվը դարձել է 262, իսկ Ա. Հովակիմյանի քվեների թիվն անփոփոխ է մնացել: Փետրվարի 22-ին թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում կկայացնի Ա. Հովակիմյանի` Իջեւան համայնքի ավագանու անդամ ընտրվելու վերաբերյալ:

Ոսկան Սարգսյան




Լրահոս