Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 190 տոննա քաշով 9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով korrespondent.net-ը, այս մասին հաղորդում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:

Կազմակերպությունն անցած շաբաթ 232 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Դոնբաս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ը հումանիտար օգնության ֆոնդ է ստեղծել Դոնբասի բնակիչների համար, որի նպատակը տարածքի՝ զինված հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելն է:




Լրահոս