Փետրվարի 23-ին, ժամը 13:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում կա դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Ն. Շ.-ի (ծնված 1962 թ.) դին իջեցրել են բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: