Վաղը՝ փետրվարի 27-ին, ժամը 10:00-ին Երևանի Holiday Inn Express հյուրանոցում (ՓավստոսԲուզանդի 97/2) կմեկնարկի ԵՄ կողմից ֆինանսավորվող «Տարերային և տեխնածին աղետներիկանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» (PPRDEast 2) ծրագրի Ազգային խորհրդատվական խմբի 5-րդ հանդիպումը: Հանդիպման նպատակն է ներկայացնել Ծրագրի շրջանակներում աղետների ռիսկի կառավարման բնագավառում Հայաստանի ձեռքբերումները, ինչպես նաև դրանց շարունակականության ապահովումը:
Բացման խոսքով հանդես կգան ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին /միջոցառման օրակարգը կցվում է/:
Ազգային խորհրդատվական խմբի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ առողջապահության, արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ֆինանսների, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարություններից, Ազգային անվտանգության ծառայությունից, Անվտանգության խորհրդից և Գիտությունների Ազգային Ակադեմիայից
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու և լուսաբանելու միջոցառումը:
***
Վաղը՝ փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների համար տեղի կունենա սեմինար 2019 թվականի արգելված նյութերին վերաբերյալ: Սեմինարը կվարի նախարարության սպորտային բժշկության և կահադոպինգային ծառայության հակադոպինգային բաժնի ղեկավար Արեգ Հովհաննիսյանը: Մասնակցելու են:
Միջոցառմանը կմասնակցի նաև նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
Սեմինարի վերջում Արեգ Հովհաննիսյանը կպատասխանի նաև լրագրողների հարցերին:
***
Փետրվարի 27-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ադրբեջանագետ, «Ադրբեջանահայերի ասամբլեա» փախստականների ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը կխոսի Սումգայիթի հայերի կոտորածների 31-րդ տարելիցի, Ռիչարդ Հոգլանդի՝ Արցախի և մասնավորապես «Լավրովի պլանի» վերաբերյալ հայտարարությունների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Երևան այցին:
***
Փետրվարի 27-ին` ժամը 13:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը կխոսի գարնանային սերմնացանի մասին, թե եղանակային պայմաններից ելնելով բերքի հարցում ինչպիսի ակնկալիքներ կարելի է ունենալ, բանախոսը կանդրադառնա նաեւ գյուղատնտեսության ոլորտի այս շրջանի ամենակարեւոր խնդիրներին, ոռոգման համակարգի առկա բացթողումներին ու անասնաբուծության ոլորտի անկմանը:
***
Փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին Բլից Ինֆո մամուլի ակումբի հյուրն է «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանը։
Թեմա՝ ինչպե՞ս են այլ երկրներում պայքարում աղանդների տարածման ու արմատավորման դեմ, Հայաստանն այդ առումով ինչ անելիքներ ունի, մեզանում աղանդների տարածվածության պատկերը և նրանց գործունեությունը
***
Փետրվարի 27-ին, ժամը 12։00-ին, Ելակետ մամուլի ակումբում տեղի կունենա «Հայոց ծիլեր» խորագիրը կրող համերգ-ցուցադրությունը ներկայացնող ասուլիս:
Բանախոսներն են՝
Նարե Արամյան – Պատանեկության Ստեղծագործական կենտրոնի տնօրեն
Վերգինե Ալավերդյան – “Վերադարձ արմատներին” նախաձեռնութան հեղինակ, “տիկնիկների մոլորակ” ավեստանոցի հիմնադիր
Ադա Բարրո – ֆրանսիաբնակ հայ դասական երգիչ
Լաուրա Մամյան – Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգիչ,”Հայոց ծիլեր” միջոցառման կազմակերպիչ
Համերգ-ցուցադրությունը՝ «Վերադարձ արմատներին» նախագծի շրջանակներում է: Այն նվիրված է Մեծն Կոմիտասի 150 ամյակին և հայ-ֆրասիական բարեկամությանը:
Բանախոսները կանդրադառնան համերգ-ցուցադրության մանրամասներին:
***
Փետրվարի 27-ին, ժամը՝ 11 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը և ՀՀ ՊԿԱկառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:
Թեման՝ Կառավարման համակարգի արդի խնդիրներ, քաղաքական և հոգեբանական հայացքներ և առանձնահատկություններ:
Փետրվարի 27-ին, ժամը՝ 12 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» հիմնադիր, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:
Թեման՝ ՀՀ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ծրագրի վերաբերյալ դիտարկումների ընթացք, առաջացած խոչընդոտներ և կոռուպցիոն ռիսկեր։
Փետրվարի 27-ին, ժամը՝ 13 30-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն են «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի քրեական գործով տուժող Մամիկոն Բագրատունին և փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Թեման՝ «Վստրեչի Ապեր» մականվամբ հայտնի Արամ Վարդանյանի ազատ արձակման հակաիրավական կողմերը, գործն արդեն վերաքննիչ դատարանում է: