ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշները: Այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1 տոկոսով: Աճ արձանագրվել է նաեւ շինարարության ոլորտում` 22.1 տոկոսով, առեւտրի շրջանառությաn ոլորտում՝ 19.3 տոկոս:
Փոխարենը անկում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների դեպքում՝ 0.4 տոկոսի չափով, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 26.3 տոկոսով, արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում` 7.6 տոկոսով. միայն արտահանման ծավալները այս հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 15.8 տոկոսով նվազել են, իսկ ներմուծումը` 3.3 տոկոսով: Հատկանշական է, սակայն, փաստը, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների մասին տվյալները բացակայում են: