Շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը կվերանայվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ որ 2020 թվականի հունվարի 1-ից կվերանայվի 301 եւ ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը: Այս դեպքում մեկ ձիաուժի համար նախատեսված 50 դրամը կսահմանվի 150 դրամ: Իսկ շրջանառության հարկի շեմը կմնա անփոփոխ` 115 մլն դրամ: Նաեւ ֆինանսների նախարարությունը մտադիր է 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի եւ տոտալիզատորի կազմակերպման (այդ թվում` ինտերնետ շահումով խաղերի ինտերնետ տոտալիզատորի) գործունեության հարկման մոտեցումները: Առաջարկվում է այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:

Ըստ ՖՆ-ի` եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար կվերականգնվի կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը: Այսպես, 2020 թվականի եւ դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը եւ կսահմանվի 18 տոկոս: Կնվազեցվի ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը` 10 տոկոսի փոխարեն սահմանելով 5 տոկոս:




Լրահոս