Հարց քաղաքացիներից` ո՞ւմ է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ում է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը: Ո՞ր դեպքերում է տրվում նման կենսաթոշակ:

Սուսաննա Իսահակյան (34 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (սկիզբը նախորդ համարում) Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի հետեւյալ անդամներին.

1. զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը,

2. ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքներին անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:
Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի` կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող

1) 18 տարին չլրացած երեխան մինչեւ 18 տարին լրանալը,
2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը մինչեւ 23 տարին լրանալը.
3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում կենսաթոշակառուների թիվը կազմում է 455 հազար 609: Այս թիվը, 2017թ. հունվարի 1-ի համեմատ, նվազել է ավելի քանի 7 հազարով: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ տարիքային կենսաթոշակառուների թիվը կազմել է 312 հազար 798: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ այս ցուցանիշը կազմել է 307 հազար 68: Այսինքն` տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է 5 հազար 730-ով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:    

Սկիզբը` այստեղ:




Լրահոս