Տուխելի հեռացման պատճառը պարզ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի «Դորտմունդի  Բորուսիան» լքելու պատճառների մասին խոսակցությունները նոր թափ են ստացել։
Ըստ գերմանական «Բիլդ» պարբերականի լրագրող Պիտ Գուշալկի Տուխելը հեռացվել է դորտմունդյան ակումբից իր արտահայտության համար։

2017 թվականի ապրիլի 11-ին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Մոնակոյի» դեմ խաղից առաջ «Բորուսիայի» ավտոբուսը հարձակման է ենթարկվել մրցակից թիմի երկրպագուների կողմից: Գերմանական թիմի մարզական տնօրեն Յոախիմ Վացկեն և գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը քննարկել են ֆուտբոլիստների հետ՝ խաղալ հանդիպումը, թե ոչ։ Այս հանգամանքը դուր չի եկել Տուխելին եւ նա ասել է . «Այս թշվառների հետ ինպես պետք է հաղթեմ «Բավարիային»:

Այս ամենը դուր չի եկել Վացկեին, եւ մրցաշրջանի վերջում Թոմաս Տուխելը հեռացվել է իր զբաղեցրած պաշտոնից։




Լրահոս